Ադրբեջանը $1․2 մլրդ գործարքի շրջանակում Barak MX ԶՀՀ կգնի Իսրայելից

Ադրբեջանը $1․2 մլրդ գործարքի շրջանակում Barak MX ԶՀՀ կգնի Իսրայելից

PanARMENIAN.Net - Ադրբեջանը որոշել է ՀՕՊ լրացուցիչ համակարգեր գնել Իսրայելից $1․2 մլրդ գործարքի շրջանակում՝ խոսքը Barak MX ԶՀՀ մասին է։

Defense Industry Europe–ը գրել է, որ մի քանի ամիս առաջ Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը այդ համակարգերի հաջող ցուցադրություն էր անցկացրել Ադրբեջանում, գրևում է Haqqin.az-ը։

Իսրայելի արտադրության ՀՕՊ տարբեր համակարգերն արդեն մի քանի տարի է, ինչ օգտագործվում են Ադրբեջանում, սակայն վերջին ցուցդրությունը վերաբերում էր արդիականացված տարբերակին։

Barak MX–ը մոդուլային ՀՕՊ համակարգ է, որը նախատեսված է հրթիռային և ավիացիոն սպառնալիքների դեմ պայքարի համար, գործում է ինչպես ցամաքում, այնպես էլ ծովային հարթակներից։

Մինչդեռ միլիարդավոր դոլարների զենք գնող Բաքուն Երևանից պահանջում է «վերջ դնել սպառազինման քաղաքականությանը» և «դատապարտում է» ՀՀ ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան Վրաստանի տարածքով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում»ունեցած իր ելույթում, խոսելով Ֆրանսիայի հետ համագործակցության մասին, ասել էր, որ յուրաքանչյուր ինքնիշխան երկիր իրավունք ունի ունենալ բանակ և ձեռք բերել զենքեր։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---