Այս տարվա հունիսին Maroon 5-ը կթողարկի իր չորրորդ ալբոմը` Overexposed

Այս տարվա հունիսին Maroon 5-ը կթողարկի իր չորրորդ ալբոմը` Overexposed

PanARMENIAN.Net - Maroon 5 ամերիկյան խմբի Overexposed չորրորդ ստուդիական ալբոմը, որի մեջ կմտնեն տասը նոր ստեղծագործություններ, կթողարկվի այս տարվա հունիսի 26-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Rolling Stone ամերիկյան ամսագրին:

«Դա բազմազան և վառ ալբոմ է լինելու: Մենք ուզում էինք անել մի բան, որը ժամանակակից հնչողություն կունենար, բայց կներառեր նաև հին փոփ երաժշտության տարրեր: Սկավառակը մեր ձայնագրածներից ամենափոփայինն է ստացվել, և մենք չենք ամաչում դրա համար»,- ասել է խմբի մենակատար Ադամ Լևինը, հաղորդում է հրատարակությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---