«Եվրոթերմն» ակնկալում է, որ կառավարությունը կերկարաձգի ԱԱՀ-ի վճարման ժամկետը

«Եվրոթերմն» ակնկալում է, որ կառավարությունը կերկարաձգի ԱԱՀ-ի վճարման ժամկետը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի ուղեկցությամբ մարտի 28-ին այցելել է Արմավիրի մարզի «Եվրոթերմ»ՓԲԸ («Նոյան» բրենդ):

Ինչպես լրագտրողների հետ զրույցում հաղորդել է «Եվրոթերմ» ՓԲԸ հիմնադիր Էդուրադ Ղազարյանը, կառավարության ղեկավարին է ներկայացվել գործարանի աշխատանքների ընթացքը, արտադրամասերը և մասնավորապես այն արտադրամասը, որը նախապատրաստվում է գյուղմթերքի սեզոնային մթերմանը: Աշխատանքային ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նոր գործարանի կառուցման հարցերին և այն աջակցությանը, որը կառավարությունը պատրաստ է ցուցաբերել: Մասնավորապես, ըստ նրա, ընկերությունը մտադիր է 15-20 օրից ներկրել սարքավորումներ նոր գործարանի համար, որի աշխատանքները նախատեսվում է սկսել ընթացիկ տարվա հունիսին: Սարքավորումները բերվելու են Իտալիայից և Շվեդիայից, և առաջին փուլում գործարանում աշխատելու է 50 մարդ, իսկ 2 տարուց նախատեսվում է ներգրավել ևս 30 աշխատակիցների: «Մենք ծրագրում ենք, որ գործարանը տարեկան կվերամշակի 30-35 հազար տոննա միրգ և բանջարեղեն»,-հավելել է նա:

2012թ հունվարին` մրգերի և բանջարեղենի վերամշակման նոր գործարանի հիմնարկեքին ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ներդրումների ընդհանուր գումարը կգերազանցի 5 մլն դոլարը:

Ծրագրվում է, որ գործարանը տարեկան արտադրելու է 7,5 հազար տոննա մրգի և բանջարեղենի խտանյութ և համապատասխանելու է եվրոպական ստանդարտներին բարձրորակ սարքավորումների, արտադրանքի և աշխատանքի բարենպաստ պայմանների շնորհիվ: «Նոյանի» այս գործարանում նաև արտադրվելու է մանկական սնունդ, լոլիկի և բիբարի մածում:

«Եվրոթերմ» ՓԲԸ համարվում է գյուղարտադրանքի վերամշակման և հյութերի, նեկտարների և ըմպելիքների արտադրության Հայաստանի առաջատար ընկերություններից: Դրանք արտահանվում են ՌԴ, ԱՄՆ, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, Վրաստան, ՄԱԷ և Իրան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---