Պենտագոնը «Երկաթե գմբեթը» Իսրայելի համար «ծայրահեղ անհրաժեշտություն» է համարում

Պենտագոնը «Երկաթե գմբեթը» Իսրայելի համար «ծայրահեղ անհրաժեշտություն» է համարում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դիմել է Կոնգրեսին՝ առաջարկելով ավելացնել իսրայեական հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ֆինանսավորումը, որը հայտնի է որպես «Երկաթե գմբեթ»: Պենտագոնի մամլո քարտուղար Ջորջ Լիտլը երեքշաբթի օրը հայտարարել է այն մասին, որ «Երկաթե գմբեթը» «ծայրահեղ անհրաժեշտ» է: Այս ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի հարավի վրա արձակվել է շուրջ 300 հրթիռ: «Պողպատե գմբեթ» համակարգը կարողացել է զավթել հրթիռների 80 տոկոսից ավելին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---