Մրցավար Սամվել Հարությունյանը կսպասարկի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարը

Մրցավար Սամվել Հարությունյանը կսպասարկի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարը

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարը սպասարկող մրցավարների թվում ՖԻԼԱ-ն (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) հաստատել է միջազգային բարձրագույն կարգի մրցավար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բաժնի պետ Սամվել Հարությունյանին, հաղորդում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Հայ մրցավարը մեծ ճանաչում ունի միջազգային ասպարեզում, քանզի շուրջ 35 տարի մրցավարել է նախկին ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Երևանցի 55 - ամյա մասնագետը սպասարկել է նաև 2008 թ. Պեկինում անցկացված օլիմպիական խաղերը:

Մինչ Լոնդոն մեկնելը հայ մրցավարը կաշխատի Բուլղարիայում, Չինաստանում և Ֆինլանդիայում ապրիլ ամսին հաջորդաբար անցկացվելիք ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---