Ռուբեն Սաֆրաստյան. Թուրք-իսրայելական հարաբերությունները կշարունակեն վատթարանալ29 մարտի 2012 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայի նպատակը Մերձավոր Արևելքում իր ազդեցության տարածումն է տարածաշրջանի արաբական պետությունների վրա: PanARMENIAN.Net ի թղթակցի` թուրք-իսրայելական հարաբերությունների զարգացման միտումների մասին հարցին նա պատասխանել է, որ տարածաշրջանում ազդեցության հասնելու համար Թուրքիան փորձում է հակաիսրայելական գաղափարախոսության և պաղեստինյան կազմակերպություններին աջակցելու միջոցով հասնել իր նպատակին: Սաֆրաստյանի կարծիքով, փոխադարձ մեղադրանքների և հարաբերությունների վատթարացման գործընթացները կրում են ոչ թե ցուցադրական, այլ իրական բնույթ: Հակաիսրայելական հայտարարություններին աջակցում են նաև ներսից` մեծ քանակությամբ հակաիսլամական ուժեր: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիայում իշխող կուսակցությունը իսլամիստական գաղափարախոսության կրող է, և հենց Էրդողանի դիրքորոշումը նպաստում է ևրկու երկրների միջև լարվածության մեծացմանը: Փորձագետի կարծիքով, թուրք-իսրայելական հարաբերությունների հետագա վատացումը բավականին կանխատեսելի է, սակայն դրա միջոցով բաղձալի նպատակին` Մերձավոր Արևելքում ազդեցության տարածմանը, հասնելը դժվար թե իրականություն դառնա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |