Էրդողան. Թուրքիայի և Իրանի դիրքորոշումները սիրիական հարցի վերաբերյալ չեն համընկնում

Էրդողան. Թուրքիայի և Իրանի դիրքորոշումները սիրիական հարցի վերաբերյալ չեն համընկնում

PanARMENIAN.Net - Թուրքիան և Իրանը տարբեր կարծիքներ ունեն սիրիական ճգնաժամի վերաբերյալ, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում, հինգշաբթի օրը հաղորդել է Anadolu գործակալությունը: «Թեհրանում անցկացրած հանդիպումների արդյունքում կարելի է ասել, որ Թուրքիայի և Իրանի դիրքորոշումները սիրիական հարցի վերաբերյալ չեն համընկնում»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետի այցը Իրան սկսվել է չորեքշաբթի օրը: Էրդողանը հանդիպել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի, փոխնախագահ Մոհամեդ Ռեզա Ռահիմիի և երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Վերջինիս հետ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում, և մանրամասները դեռևս հայտնի չեն:

Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 9 հազարը: Սիրիական իշխանություններն իրենց հերթին խոսում են երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---