Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում

PanARMENIAN.Net - Մարտի 28-30-ը Դոհայում (Քաթար) հինգերորդ անգամ տեղի է ունեցել մարմնամարզության FIG Art Gym Challenge Cup Աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկը: Մրցումներին մասնակցել է 300 մարզիկ 40 երկրներից:

Հայաստանը ներկայացնում են Սերոբ Սողոմոնյանը, Արթուր Դավթյանը, Աթրուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը:

Վահագն Դավթյանը, Աթրուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը հաջող են հանդես եկել որակավորման փուլում և դուրս են եկել եզրափակիչ:

Օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը նվաճել է երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի և դուրս է եկել եզրափակիչ: Նույն վարժությունում Թովմասյանը գրավեց չորրորդ տեղը:

Արթուր Դավթյանը, որը կներկայացնի Հայաստանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, նույնպես գրավեց չորրորդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---