Քոֆի Աննանը Սիրիայի իշխանություններից հրադադար է պահանջում, ժամկետը՝ «հենց հիմա»

Քոֆի Աննանը Սիրիայի իշխանություններից հրադադար է պահանջում, ժամկետը՝ «հենց հիմա»

PanARMENIAN.Net - ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) բանագնաց Քոֆի Աննանը կոչ է արել սիրիական ղեկավարությանն անհապաղ դադարեցնել կրակն իր կողմից առաջարկվող խաղաղ կարգավորման պլանի շրջանակներում: «Ժամկետը՝ հենց հիմա»,- լրագրողներին հայտարարել է Աննանի ներկայացուցիչ Ահմեդ Ֆաուզին:

Քոֆի Աննանի կողմից առաջարկվող Սիրիայի խաղաղ կարգավորման պլանը, որը Դամասկոսն ընդունել է անցած երեքշաբթի օրը, կազմված է վեց կետերից և ներառում է երկու կողմերից բռնությունը դադարեցնելու պահանջներ և քաղաքական երկխոսություն: Սակայն ընդդիմադիր շարժման առաջնորդները հայտարարում են, որ կառավարական ուժերը շարունակում են պատերազմել զինված ապստամբների հետ հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում և գնդակոծում են Հոմսը:

Ինչպես նշել է Աննանի ներկայացուցիրը, ակնհայտ է, որ Սիրիայում այս շաբաթ «մարտական գործողությունները տեղ-տեղ չեն դադարել», չնայած նրան, որ Դամասկոսն ընդունել է միջազգային բանագնացի խաղաղ պլանը:

Ֆաուզին նշել է, որ Աննանը պլանավորում է իր խաղաղ պլանի աջակցության համար մեկնել Թեհրան և Էր Ռիյադ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---