ՔԻ ՎԵՍԹՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՍԱՆՔ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

PanARMENIAN.Net - 3 տարի առաջ Քի Վեսթում կայացած ղարաբաղյան կարգավորման բանակցություններում կար զգալի առաջընթաց, սակայն «մենք չենք կարող խոսել ձեռք բերված համաձայնությունների մասին»: Այդ մասին երեկ Երեւանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջը` Բաքու մեկնելուց առաջ: Նրա խոսքերով, նա ինքն է ներգրավված եղել բանակցային գործընթացում եւ գիտի, որ «երբ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Քի Վեսթից վերադարձավ Բաքու եւ ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման առաջարկները, նա մեծ դժվարությունների հանդիպեց»: Միեւնույն ժամանակ Արմիթիջը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը չի կարող պարտադրվել դրսից» եւ հույս է հայտնել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մոտ ապագայում կվերսկսեն բանակցությունները: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշեց, որ իրեն պարտքն է համարում հայտարարել հակամարտող կողմերին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստակամ են շարունակել աջակցությունը խնդրի խաղաղ լուծման որոնումների հարցում:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---