31 մարտի 2012 - 17:32 AMT
Սերգեյ Լավրովը կպատասխանի ԵՊՀ ուսանողների և դասախոսների հարցերին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այցի շրջանակում կհանդիպի Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Սերգեյ Լավրովի այցը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը կնքվել է1992 թվականի ապրիլի 3-ին: