Կարապետ Ռուբինյանն առաջարկում է ՀԱԿ-ին հանել Արամ Մանուկյանի թեկնածությունը որպես «բարի կամքի նշան»

Կարապետ Ռուբինյանն առաջարկում է ՀԱԿ-ին հանել Արամ Մանուկյանի թեկնածությունը որպես «բարի կամքի նշան»

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հասարակական հատվածից ընտրացուցակի անդամ Կարապետ Ռուբինյանը լրագրողներին մեկնաբանել է ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև տարաձայնությունները մեծամասնական ընտրատարածքներում համագործակցության հարցում: Նրա խոսքով, «ՀԱԿ-ը գործն այնպես է ներկայացրել, որ «վատ» «Ժառանգությունը» իր թեկնածուներին առաջադրել է ՀԱԿ-ի դեմ»: «Դա միայն մեկ դեպքում է ճշմարտություն եղել, այն էլ միայն 30 րոպե տարբերությամբ (Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ, խմբ. դիտ.), մնացած դեպքերում ամեն ինչ հակառակն է եղել՝ սկզբից իր թեկնածուներին առաջադրել է «Ժառանգությունը», իսկ հետո կոնգրեսը»,- նշել է Ռուբինյանը:

«Ժառանգության» ցուցակի ներկայացուցիչը դրա հետ կապված նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հանել է իր թեկնածությունը, որպեսզի խնդիրներ չստեղծի իր ընդդիմադիր գործընկերոջ համար: «Կարծում եմ, որ ՀԱԿ-ի մեր բարեկամներն իրավիճակը շտկելու համար կարող են ինչ-որ ընտրատարածքում գնալ համապատասխան քայլի: Օրինակ, մեր շատ լավ ընկեր Արամ Մանուկյանը, ով թողել է իր բազմահազար ընտրողներին Լոռու մարզում և առաջադրվել Արաբկիրում, կարող է «որպես բարի կամքի նշան» հանել իր թեկնածությունը , իմ կմարծիքով, մեր երրորդ Հանրապետության լավագույն պատգամավորներից մեկի՝ Զարուհի Փոստանջյանի դեմ»,- ասել է Ռուբինյանը:

Մարտի 26-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է, որ հանում է իր թեկնածությունը 7-րդ ընտրատարածքում, որտեղ նա պետք է մասնակցեր ընտրություններին մեծամասնական կարգով: Մարտի 23-ին ընդդիմադիր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է ընդդիմադիր ուժերին հանդիպել ու քննարկել համագործակցությունը մեծամասնական ընտրատարածքներում: Ըստ նրա, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մեծամասնական ընտրատարածքում առաջադրվի մեկ ընդդիմադիր թեկնածու, չփոշիացնելու համար ընդդիմության ուժերը:

7-րդ ընտրատարածքում Հովհաննիսյանը պետք է մրցակցեր հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ու մեկ այլ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---