Գերմանական հրատարակչությունը լույս կընծայի Գորբաչովի հուշերը

Գերմանական հրատարակչությունը լույս կընծայի Գորբաչովի հուշերը

PanARMENIAN.Net - Գերմանիայի Hoffmann und Campe Verlag հրատարակչությունը ձեռք է բերել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի ինքնակենսագրությունը հրատարակելու բացառիկ իրավունքները: Այդ մասին Իտար-ՏԱՍՍ-ին են հայտնել ընկերությունում:

Աշխատությունն արդեն գրեթե ավարտված է: Այն նկարագրում է նրա կյանքը մանկության տարիներից սկսած մինչ աշխատանքը նախագահի պաշտոնում:

Գրքում կզետեղվեն նաև «նախկինում չհրատարակված լուսանկարներ»: Գորբաչովը սկսել է աշխատել հուշագրության վրա կնոջ՝ Ռաիսայի մահից հետո, 1999թ.: Հուշագրությունը գրախանութներում կհայտնվի հաջորդ տարվա փետրվարին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---