Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պուտինի օրոք Հարավային Կովկասում Ռուսաստանի ակտիվությունն անկում կապրի

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պուտինի օրոք Հարավային Կովկասում Ռուսաստանի ակտիվությունն անկում կապրի

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է , որ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան ժամանելը նվիրված էր ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին, այլ նաև կապված էր Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ: Քաղաքագետի կարծիքով, Լավրովի նպատակն էր տեղեկատվություն հավաքել կողմերի դիրքորոշման մասին ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Միջին Ասիայում, քանի որ Լավրովը Հայաստանից և Ադրբեջանից բացի այցելելու է Միջին Ասիայի մի շարք երկրներ, որից հետո այդ տեղեկատվությունը ներկայացվելու է նոր նախագահին: Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք հիմնական վեկտորը լինելու է արտաքին քաղաքականությունը, սոցիալ-տնտեսական բարեփոխումները՝ նկատի ունենալով բնակչության լայն զանգվածների ակտիվ դժգոհությունը: Արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանն այդքան ակտիվ չի լինի, հատկապես Կովկասում, նրա հիմնական նպատակը լինելու է ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացի և ստատուս քվոյի պահպանումը: Քաղաքագետը նշել է, որ Աֆղանստանից ամերիկացիների հեռանալուց և Միջին Ասիայում Չինաստանի ուժեղանալուց հետո Ռուսաստանն ավելի շատ խնդիրներ է ունենալու:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---