Ավստրալիայում Google ընկերությանը մեղավոր են ճանաչել

Ավստրալիայում Google ընկերությանը մեղավոր են ճանաչել

PanARMENIAN.Net - Ավստրալիայում Google ընկերությանը մեղավոր են ճանաչել գովազդ տեղադրելու և տարածելու մեջ, որն օգտագործողներին մոլորության մեջ է գցում, հաղորդում է Worcom.ru-ն:

Անցյալ տարի դատարանը որոշում է կայացրել, որ Google-ը ոչ մի պատասխանատվություն չի կրում հովանավորների գովազդային հղումների բովանդակության համար, սակայն մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով ավստրալիական հանձնաժողովը (ACCC) բողոքարկում է ներկայացրել, որից հետո ընկերությունը մեղավոր է ճանաչվել: Դատավորը որոշում է կայացրել, որ առնվազն չորս դեպքերում ինտերնետ հսկան մեղավոր է օգտագործողներին մոլորության մեջ գցելու մեջ:

Ինչպես հաղորդում է The Australian-ը, խոսքը գնում է հղումների մասին, որոնք առաջարկվել են Just 4X4 Magazine, Harvey World Travel, Alpha Dog Training և Honda հարցումների դեպքում, բայց անցում է կատարվել ոչ թե այդ ընկերությունների կայքեր, այլ մրցակիցների էջեր: Այժմ Google-ը պետք է ACCC-ին պահումներ վճարի, որոնց չափը չի նշվում: Ավստրալիայում Google-ի ներկայացուցչությունը հայտարարել է, որ հիասթափված է դատարանի որոշումից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---