Իրանն առաջարկել է հանդիպումը «վեցնյակի» հետ Ստամբուլից տեղափոխել Բաղդադ

Իրանն առաջարկել է հանդիպումը «վեցնյակի» հետ Ստամբուլից տեղափոխել Բաղդադ

PanARMENIAN.Net - Իրանն առաջարկել է միջուկային ծրագրի շուրջ կայանալիք հանդիպումը «վեցնյակի» հետ Ստամբուլից տեղափոխել Բաղդադ: Ինչպես ասվում է Իրաքի ԱԳՆ հաղորդագրության մեջ, «երեքշաբթի Բաղդադ այցելած Իրանի պատվիրակությունը ցանկություն է հայտնել, որ մասնակիցները հանդիպեն Իրաքի մայրաքաղքում»:

Մարտի 30-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես հաստատել է, որ խորհրդակցությունը «վեցնյակի» և Իրանի ներկայացուցիչների միջև տեղի կունենա ապրիլի 13-14-ին Ստամբուլում: Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2011թ. հունվարին և ավարտվել է անարդյունք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---