Ռեշտ–Աստարա երկաթգծի կառուցումն Ադրբեջանի և Իրանի միջև կսկսվի 2024–ին

Ռեշտ–Աստարա երկաթգծի կառուցումն Ադրբեջանի և Իրանի միջև կսկսվի 2024–ին

PanARMENIAN.Net - Ռեշտ–Աստարա երկաթուղային միջանցքի կառուցումն Ադրբեջանի և Իրանի միջև կսկսվի 2024–ին։ Այդ մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Շահրիյար Էֆենդիզադեն, հայտնում է Mehr գործակալությունը։

«Ըստ ձեռք բերված պայմանավորվածության, մենք հուսով ենք, որ այդ նախագծի իրականացումը կմեկնարկի 2024–ի սկզբին»,–ասել է պաշտոնյան։

Էֆենդիզադեն նշել է, որ 162 կմ երկարություն ունեցող Ռեշտ–Աստարա հատվածը ներկա դրությամբ ամենակարևոր երկաթուղային նախագիծն է Իրանում՝ այն մաս է հանդիսանում Աստարա–Ռեշտ–Կազվին երկաթուղային միջանցքի, որը պետք է միացնի Իրանի, Ադրբեջանի և ՌԴ երկաթուղիները։ Այն նաև Հյուսիս–Հարավ մայրուղու մաս է կազմում։

2023–ին մայիսին Մոսկվան ու Թեհրանը փաստաթղթեր են ստորագրել Իրանի տարածքում գտնվող Ռեշտ –Աստարա հատվածը ավարտին հասցնելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---