Լեհաստանը հրապարակել է այն իրերի ցանկը, որոնք երկրպագուները չեն կարող տանել Եվրո-2012

Լեհաստանը հրապարակել է այն իրերի ցանկը, որոնք երկրպագուները չեն կարող տանել Եվրո-2012

PanARMENIAN.Net - Լեհաստանի մաքսային ծառայությունը հրապարակել է այն իրերի ցանկը, որոնք ԵՄ-ին չանդամակցող երկրների երկրպագուները չեն կարող տանել Եվրո-2012:

Ուղևորների կամ նրանց տան անդամների անձնական օգտագործման իրերը, ինչպես նաև նվերները, ներմուծվում են առանքց մաքսային տուրքերի ու հարկերի գանձման, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը չի գերազանցում 300 եվրոն ցամաքային տրանսպորտով սահմանը հատելու դեպքում և 430 եվրո՝ օդային կամ ծովային տրանսպորտով սահմանը հատելու դեպքում:

Հայտարարագրում չպահանջող գումարը կազմում է 10 հազար եվրո, ԵՄ-ին չանդամակցող երկրների երկրպագուների համար:

Կարելի է ներմուծել 4 լ ոչ փրփրուն գինի և 16լ գարեջուր:

Թույլատրվում է նաև 5 ընտանի կենդանիների ներմուծումը, եթե նրանք ունեն էլեկտրոնային նույնականացման սարքեր, և ընդունել են բոլոր անհրաժեշտ պատվաստումները:

Կենդանական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը խստիվ արգելվում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---