Կուսակցությունները քննարկում են ընտրախախտումների դեմ պայքարի ընդհանուր շտաբի գաղափարը

Կուսակցությունները քննարկում են ընտրախախտումների դեմ պայքարի ընդհանուր շտաբի գաղափարը

PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող 5 կուսակցությունների ներկայացուցիչներ մասնակցել են ընտրախախտումների դեմ պայքարի միասնական միջկուսակցական շտաբի գաղափարի մասին քննարկումներին: Միասնական շտաբի ստեղծման գաղափարը պատկանում է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին: «Առաջին անգամ առաջարկվում է միջկուսակցական համագործակցություն հանրության աջակցությամբ… Ոչ մի երկրում նման բան դեռ չի եղել: Դա կարող է լուրջ նվաճում դառնալ Հայաստանի քաղաքական մշակույթի ոլորտում»,-ասել է Հմայակ Հովհաննիսյանը՝ բացելով քննարկումը:

Ըստ նրա, նա ինքն իրենից ոչինչ չի առաջարկում, ներկայացվում են միայն այն դրույթները, որոնք կային ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հայտարարություններում ընտրությունների մասին քննարկումների ժամանալ:

Հովհաննիսյանը գտնում է, որ միջկուսակցական շտաբը կարող է ճշտել ընտրողների ցուցակները, հետևել, արդյոք հավասար է լուսաբանվում ԶԼՄ-ներում տարբեր քաղաքական ուժերի գործունեությունը, վերահսկել տեղական ինքնակառավարման մարմինների ու ոստիկանության գործունեությունն ընտրությունների ժամանակ: Բացի այդ, միջկուսակցական շտաբը կարող է հակաճգնաժամային գործառույթներ ունենալ ընտրություններից հետո լարվածությունը կանխելու համար:

Քննարկմանը մասնակցել են կոալիցիոն ՀՀԿ, ԲՀԿ և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---