Կառլեն Մկրտչյան. «Մետալուրգը» պայքարում է Եվրոգավաթներում հանդես գալու իրավունքի համար

Կառլեն Մկրտչյան. «Մետալուրգը» պայքարում է Եվրոգավաթներում հանդես գալու իրավունքի համար

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նրա թիմն Ուկրաինայի առաջնությունում պայքարում է Եվրոգավաթներում հանդես գալու իրավունքի համար:

«Թիմն ամեն ինչ անում է, որպեսզի երկրի առաջնությունն ավարտի 5-րդ տեղում: Ամեն ինչ կախված է մեզանից, և մենք պետք է հաղթենք բոլոր խաղերում, որոնք պետք է կայանան առաջնությունում»,- ասել է Մկրտչյանը:

Դոնեցկի թիմը 34 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը, իսկ «Արսենալին», որը 5-րդ տեղում է, զիջում է 4 միավորով. «3 օր անց մենք հանդես կգանք «Կարպատի» դեմ, մեզ բարդ խաղ է սպասվում, բայց կփորձենք հանուն հաղթանակի ամեն ինչ անել»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---