Թեհրանում վստահ են, որ Արևմուտքը վաղ թե ուշ ստիպված է լինելու հաշտվել միջուկային Իրանի հետ

Թեհրանում վստահ են, որ Արևմուտքը վաղ թե ուշ ստիպված է լինելու հաշտվել միջուկային Իրանի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ու Արևմուտքը վաղ թե ուշ ստիպված են լինելու հաշտվել միջուկային Իրանի հետ, չորեքշաբթի հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Ալադդին Բուրուջերին:

«Այսօր Իրանը գործնականում այն փուլում է, երբ երկիրը գիտելիքներ ունի միջուկային տեխնոլոգիաների տարբեր ոլորտների վերաբերյալ: ԱՄՆ-ն ու Արևմուտքը վաղ թե ուշ ստիպված են լինելու հաշտվել միջուկային Իրանի հետ»,-ասել է պատգամավորը:

Նա նաև բացառել է միջուկային ծրագրից հրաժարվելու հավանականութունը, նշելով, որ «Իրանի միջուկային գնացքը երբեք կանգ չի առնի», հայտնում է Iran.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---