Խուան Մարտին Դել Պոտրո. Խորվաթները կարող են հաղթել ցանկացած թիմի

Խուան Մարտին Դել Պոտրո. Խորվաթները կարող են հաղթել ցանկացած թիմի

PanARMENIAN.Net - Արգենտինայի առաջին ռակետ Խուան Մարտին Դել Պոտրոն Դևիսի Գավաթի քառորդ եզրափակչի` Խորվաթիայի հետ հանդիպման նախաշեմին նշել է մրցակցի ուժը:

«Խորվաթները կարող են հաղթել ցանկացած թիմի: Չեմ կարծում, որ մեծ տարբերություն կա թիմերի դասի մեջ: Ես Չիլիչին ճանաչում եմ 12 տարի, և նա միշտ բարդ մրցակից է, ինչը վերջերս ապացուցեց Ինդիան Ուելսում և Մայամիում»,- ասել է Դել Պոտրոն, հաղորդում է Eurosport-ը:

Արգենտինա – Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-8-ը Բուենոս Այրեսում Parque Roca գրունտային դաշտում: Մրցաշարի առաջին օրը Դել Պոտրոն կխաղա Իվո Կարլովիչի, իսկ Դավիթ Նալբանդյանը` Մարտին Չիլիչի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---