«Էյչ-Էս-Բի-Սին» MasterCard-ի հետ համատեղ խրախուսում է անկանխիկ գործարքների աճը

«Էյչ-Էս-Բի-Սին» MasterCard-ի հետ համատեղ խրախուսում է անկանխիկ գործարքների աճը

PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը ամփոփել է հաճախորդների կողմից անկանխիկ գործարքների կատարման խթանմանը նպատակաուղղված եռամյսա հատուկ առաջարկի արդյունքները: Ակցիան հայտարարվել էր MasterCard-ի հետ համատեղ, ընդ որում այս տարի առաջին անգամ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը հանդես է եկել որպես բացառիկ գործընկեր, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Բանկի հարյուրից ավելի հաճախորդներ այսօրվանից կստանան նվերները` թվային տեսաշրջանակներ: Քարտատերերից 52-ը ընտրվել էին անկանխիկ գործարքների քանակի (առնվազն 50 գործարք), մնացած 50-ը` գումարով ամենաշատը կատարված գործարքների (առնվազն 1,000,000 դրամին համարժեք ընդհանուր գումարով անկանխիկ գնումներ) սկսզբունքով: Անկանխիկ գործարքները պետք է կատարվեին 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2012 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում:

«Մեզ համար չափազանց հաճելի էր տեղեկանալ, որ MasterCard-ի ընտրել է հենց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը»` որպես բացառիկ գործընկեր Հայաստանում անկանխիկ գործարքները խրախուսելու և խթանելու համար: Շատ գոհ ենք այս նախաձեռնության հաջողությունից և արձանագրված արդյունքներից», - այս կապակցությամբ ասաց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2012 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահավածում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից թողարկված կրեդիտ և վճարային քարտերով իրականացվել է ընդհանուր առմամբ 4.9 միլիարդ ՀՀ դրամի անկանխիկ գործարք, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 29%:

2011 թվականի աշնանը Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը վերսկսեց իր բանկոմատներով միջազգային ՎԻԶԱ և ՄաստերՔարտերի, ինչպես նաև սկսեց ԱրՔա քարտերի սպասարկումը: Բանկը նաև սկսել է թողարկել չիպային քարտեր, որոնք մագնիսական ժապավենով քարտերի համեմատ անվտանգության շատ ավելի բարձր մակարդակ են ապահովում: Ի լրումն 53 սովորական բանկոմատների, բանկը նաև սեպտեմբերին գործարկել է Հայաստանում առաջին հընթացս բանկոմատը, որը գտնվում է Մյասնիկյան 20Ա հասցեում` «Արաքս» բենզալցման եւ տեխսպասարկման կայանում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---