«Հրազդանը» պատրաստվում է Հայաստան-Իտալիա հանդիպմանը 5 ապրիլի 2012 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Երկու տարի անց «Հրազդան» մարզադաշտում կրկին իրականացվում են շինարարական աշխատանքներ: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում հավաքականի հաջող ելույթից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է կրկին հանդիպումներ անցկացել «Հրազդանում»: Վերջին անգամ պաշտոնական հանդիպում այս ստադիոնում Հայաստանի հավաքականն անցկացրել է 2008 թվականին` 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Թուրքիայի ընտրանու հետ: 2008 թվականին իրականացրած տեղային վերանորոգման, ջրահեռացման, ջրամեկուսացման, խոտածածկի վերականգնման և այլ աշխատանքների արդյունքում ստադիոնը պետք է համապատասխաներ ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված միջազգային չափանիշներին: Հայաստանի առաջնությունում «Հրազդանում» իրենց տնային հանդիպումներն են անցկացնում «Ուլիսն» ու «Արարատը»: Ստադիոնը վերանորոգումը վերսկսվել է այս տարվա մարտից: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքով, վերանորոգվում են հանդերձարանները, մայիսի 5-ից հետո կփոխվի խոտածածկը, իսկ մինչև օգոստոսի 1-ը պատրաստ կլինի ստադիոնի լուսավորությունը: Ամեն ինչ կարվի նաև, որ մինչև Իտալիայի հետ հանդիպումը, որը կայանալու է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում հոկտեմբերի 12-ին, տեղադրվի նաև նոր լուսատախտակ: Սակայն մինչ այդ ստադիոնի նոր հնարավորությունները կփորձարկվեն Հայաստան-Ղազախստան ընկերական խաղում, որը տեղի կունենա այս տարվա օգոստոսին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա |