ՀՀ ոստիկանություն. Հայաստանի ընտրական ռեգիստրում գրնացված է 2 485 739 ընտրող

ՀՀ ոստիկանություն. Հայաստանի ընտրական ռեգիստրում գրնացված է 2 485 739 ընտրող

PanARMENIAN.Net - Ըստ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հայաստանում Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.482.739, որից

այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրականտեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 74 ընտրող, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցելու են 8 քաղաքական կուսակցություններ« ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, Հայաստանի դեմոկրատական «Ժառանգություն» կուսակցությունը, Կոմկուսը, «Միացյալ հայեր» կուսակցությունը, և մեկ նախընտրական բլոկ« ի դեմս ընդդիմադիր ՀԱԿ-ի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---