Ադրբեջանը փորձում է համոզել Իրանին, որ Իսրայելից գնված զենքը Հայաստանի դեմ է ուղղվելու

Ադրբեջանը փորձում է համոզել Իրանին, որ Իսրայելից գնված զենքը Հայաստանի դեմ է ուղղվելու

PanARMENIAN.Net - «Վրդովված» լինելով իր հարևան Իրանի վարքով, Ադրբեջանը վերջերս շուրջ 1,6 մլրդ դոլարի զենք է գնել Իսրայելից: Այդ գործարքի մանրամասները չեն հրապարակվում, սակայն, այժմ այն, ինչ գաղտնի էր, ի հայտ եկավ: Պատվիրված զենքի թվում են հականավային Gabriel հրթիռները: Այդ զենքը կշռում է 522կգ, նրա ազդեցության հեռահարությունը 36 կմ է: Ադրբեջանն այն օգտագործելու է պաշտպանելու համար Կասպից ծովի ափամերձ տարածքը Իրանի նավերի հնարավոր ներխուժումից: Ինչպես հայտնում է strategypage.com-ը, գնվել են նաև 5 անօդաչու Heron տիպի և 5 Searcher տիպի սարքեր: Իսրայելի Heron TP անօդաչու սարքերը կշռում են 4,6 տոննա, կարող են աշխատել 14,5 կմ բարձրության վրա, կարող են կրել 1 տոննա օգտակար բեռ: Ինքնավար ռեժիմով ծառայության ժամկետը 20 ժամ է և առավելագույն բարձրությունը՝ 7500 մ:

Հակաօդային պաշտպանության նպատակով ձեռք են բերվել Barak-8 տիպի համակարգեր, ներառյալ 75 հրթիռ: Այդ հրթիռների մեկ հատի արժեքը 1,6 մլն դոլար է: Մեկ հրթիռը կշռում է 98կգ, մարտագլխիկների քաշը 21,8 կգ է, թիրախավորումը 10կմ դիապազոնում է: Հրթիռները մեծ խնամք չեն պահանջում և գործարկվում են դեպի վերև: Ռադիոլոկացիոն համակարգերի ծածկույթը 360 աստիճան է, հրթիռները կարող են մոտ 500 մ հեռավորությունից գրանցել հականավային հրթիռների տվյալները:

Barak յուրաքանչյուր համակարգն արժե 24 մլն դոլար: Հրթիռային համալիրը արդյունավետ է նաև ինքնաթիռների դեմ և կարող է տեղակայվել նավի կամ բեռնատարի վրա:

Ձեռք է բերվել նաև Green Pine ռադիոլոկացիոն համակարգ, որը կարող է 500մ հեռավորությունից հայտնաբերել բալիստիկ հրթիռներ և ինքնաթիռներ:

Ադրբեջանն Իրանին հայտնել է, թե այդ ամբողջ սպառազինությունը նախատեսված է ոչ թե նրա դեմ պատերազմելու համար, այլ ուղղվելու է Հայաստանի դեմ: Երկու տարի առաջ, Իրանի թնշամական վերաբերմունքն ու տարածքային վեճը հարևան Հայաստանի հետ հանգեցրին նրան, որ նավթով հարուստ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելացավ 87 տոկոսով՝ հասնելով 3,1 մլրդ դոլարի: Բյուջեի գրեթե կեսը ծախսվել է զինված ուժերի արդիականացման համար: Քիչ միջոցներ չի հատկացվել նաև ահաբեկչության դեմ պայքարին: Կապն Իսրայելի հետ և հատկապես ադրբեջանցիների հաջողությունը Իրանի ահաբեկչական ջանքերի դեմ պայքարում, հարուցում են Իրանի ցասումը:

«Կասպից ծովի ափին գտնվող Ադրբեջանը մինչ 1991թ. ԽՍՀՄ մաս էր կազմում և նրա ռազմական տեխնիկայի մեծ մասը սառը պատերազմի արսենալներից է: Լինելով 95 տոկոսով մահմեդական երկիր (85 տոկոսը կազմում են շիաները)՝ Ադրբեջանն ունի լուրջ տարածքային վեճ իր քրիստոնյա հարևան Հայաստանի հետ: Վերջին երկու տասնամյակում այդ երկու երկրները առճակատման մեջ են տարածքային վեճի պատճառով: Թեև Ադրբեջանի բնակչությունը գրեթե 3 անգամ ավելի է և նա ավելի շատ միջոցներ ունի, ունենալով նավթային եկամուտներ, հայերը իրենց դրսևորեցին որպես լավագույն ռազմիկներ և հարցն մինչ օրս լուծված չէ: Ադրբեջանի բնակչությունը 9 մլն է, ՀՆԱ-ն հասնում է 72 մլրդ դոլարի, հայերը 3,2 մլն են, իսկ ՀՆԱ-ն կազմում է 10 մլրդ դոլար: Ադրբեջանը մտադիր է բեկում մտցնել իր անհաջողությունների շղթայում, անկախ այն գնից, որ դրա համար հարկ կլինի վճարել»,-գրում է strategypage.com-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---