Դել Պոտրո. Մենք հրաշալի թիմ ունենք և պայքարելու ենք Դևիսի գավաթի համար

Դել Պոտրո. Մենք հրաշալի թիմ ունենք և պայքարելու ենք Դևիսի գավաթի համար

PanARMENIAN.Net - Արգենտինայի թենիսի հավաքականի առաջին համար Խուան Մարտին Դել Պոտրոն, Դևիսի գավաթի ¼ եզրափակչում Խորվաթիայի հավաքականի հանդեպ հաղթանակից հետո, խոստովանել է, որ հրաշալի է, երբ հաղթանակ ես բերում քո երկրին: Դել Պոտրոն 2 խաղերում ավելի ուժեղ է գտնվել Իվո Կարլովիչից և Մարիան Չիլիչից: Նա հաշիվը հավասարեցրել է Դավիթ Նալբանդյանի պարտությունից հետո, ապա արգետինացիներին առաջ է մղել:

«Ինձ համար դրանք հեշտ հանդիպումներ չէին, սակայն հարազատ հանդիսատեսը օգնեց մեզ: Մենք հրաշալի թիմ ունենք և պայքարելու ենք Դևիսի գավաթի համար: Ես և բոլոր տղաները շատ երջանիկ ենք»,-թենիսիստի խոսքը հաղորդում է Դևիսի գավաթի պաշտոնական կայքը:

Արգենտինայի հավաքականի ավագ Մարտին Հայտեն ընդգծել է, որ առաջին խաղային օրերը շատ ավելի լարված էին, քան հաջորդները: «Կարծում եմ` Դել Պոտրոն աշխարհի լավագույն թենիսիստների վեցնյակում է»,-ասել է Հայտեն:

Կիսաեզրափակչում Արգենտինան կխաղա Չեխիայի դեմ: Այս հավաքականները հանդիպել են 3 անգամ և 3:1 հաշվով առջևում է Չեխիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---