Լոնդոնի Օլիմպիական խաղերի փակմանը Blur ռոք-խմբի ելույթը վերջինը կլինի

Լոնդոնի Օլիմպիական խաղերի փակմանը Blur ռոք-խմբի ելույթը վերջինը կլինի

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերի փակմանը Blur ռոք-խմբի ելույթը վերջինը կլինի: Այս մասին, ինչպես հաղորդել է Բի-բի-սին, հայտարարել է խմբի վոկալիստ Դեյմոն Էլբարնը: Խումբը Հայդ-պարկի համերգին հայտագրված առաջատար մասնակիցներից է, համերգը օգոստոսի 12-ին նշանավորելու է ամառային խաղերի փակումը:

Խմբի ապագայի ապագայում ելույթների մասին Էլբարնը բացասաբար է պատասխանել: Հիմնադրվելով 1989թ` Blur խումբն առաջին անգամ լուծարվեց 2003թ, սակայն 5 տարի անց, խմբի անդամները դարձյալ հավաքվել են և ներկայացել փառատոների շարքում, այդ թվում` Գլասթոնբերի-2009: Ներկայումս Էլբարնը թողարկում է իր դեբյուտային սոլո ալբոմը և «Դոկտոր Դի» ժողովրդական օպերայի նախագիծը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---