Վ. Կարապետյանը ընդդիմության համատեղ պայքարն ընտրախախտումների դեմ ավելի է կարևորում, քան միասնական թեկնածուների առաջադրումը

Վ. Կարապետյանը ընդդիմության համատեղ պայքարն ընտրախախտումների դեմ ավելի է կարևորում, քան միասնական թեկնածուների առաջադրումը

PanARMENIAN.Net - Երևանի թիվ 2 ընտրատարածքում ընդդիմադիր ՀԱԿ թեկնածու Վլադիմիր Կարապետյանը առավել կարևոր է համարում ընդդիմության համատեղ պայքարն ընտրախախտումների դեմ, քան միասնական թեկնածուների առաջադրումը ընտրատարածքներում: «Մենք համագործակցում ենք մեկ չափազանց կարևոր հարցում՝ ընտրախախտումների դեմ պայքարում: Եվ համարում ենք դա առաջնային մեզ համար»,-հայտարարել է Կարապետյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Յուրաքանչյուր ընտրատարածքում միասնական թեկնածուներին սատարելու մասին հարցին, Կարապետյանն առաջարկել է հարցնել այդ մասին այն թեկնածուներին, որոնց ընտրատարածքներում առաջադրվել են նաև այլ ընդդիմադիր թեկնածուներ:

Կարապետյանի միակ մրցակիցը թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն է:

Որպես ընդդիմության համագործակցության օրինակ Կարապետյանը բերել է ՀԱԿ, «Ժառանգության» և ՀՅԴ նամակը, հասցեագրված վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ խնդրելով հստակեցնել ընտրողների ցուցակներն ու հանել Հայաստանից մեկնած քաղաքացիներին:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշիքն ի դեմս ՀԱԿ-ի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---