Վլադիմիր Կարապետյանն, ի դեմս Սամվել Ֆարմանյանի, մրցակից է համարում իշխող ռեժիմը

Վլադիմիր Կարապետյանն, ի դեմս Սամվել Ֆարմանյանի, մրցակից է համարում իշխող  ռեժիմը

PanARMENIAN.Net - Երևանի №2 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Վլադիմիր Կարապետյանը իր կարծիքն է հայտնել, թե ապագա ընտրություններում որպես մրցակից ում է տեսնում Սամվել Ֆարմանյանը: «Իմ հիմնական հակառակորդը իշխող ռեժիմն է, իսկ իմ մրցակցին համարում եմ այդ ռեժիմի մաս»,-հայտարարել է նա Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Ցավում եմ, որ այս շրջանում իմ մրցակիցը դարձել է այդ կուսակցության`ՀՀԿ, անդամ»: Լրագրողների այն հարցին` ինչպես նա կմեկնաբանի լուրերն այն մասին, որ Ֆարմանյանին աջակցում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Կարապետյանը հեգնանքով պատասխանել է, որ Հայրապետյանին է հիմա աջակցություն հարկավոր:

ՀԱԿ թեկնածուն նաև հայտարարել է, որ Ֆարմանյանը նախընտրական պայքարում ակտիվորեն օգտագործում է վարչական ռեսուրսը, ուստի չի կարելի խոսել բոլորի համար հավասար պայմանների մասին: Կարապետյանն իր մամուլի քարտուղարի հետ անդրադարձել է նաև Ֆարմանյանի` տարբեր կուսկացություններին («Օրինաց երկիր», ՄԻԱԿ,այժմ էլ ՀՀԿ) անդամակցելու հարցին:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են 8 կուսակցություններ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, Կոմկուսը, «Ժառանգություն», Հայաստանի դեմոկրատական և «Միավորված հայեր» կուսկացությունները, ինչպես նաև մեկ նախընտրական բլոկ` ի դեմս ՀԱԿ-ի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---