Հայտնի են դարձել «Նոր ալիք» մրցույթի երևանյան փուլի հաղթողների անունները

Հայտնի են դարձել «Նոր ալիք» մրցույթի երևանյան փուլի հաղթողների անունները

PanARMENIAN.Net - Արդեն հայտնի են Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» մրցույթի երևանյան ընտրական փուլի հաղթողների անունները: Նախընտրական փուլն անցկացվել է ապրիլի 4-ին և 5-ին, սակայն անունները հայտարարելու իրավունքը տրված էր մրցույթը հեռարձակող «Արմենիա» հեռուստաընկերությանը:

Մրցույթի մամլո պատասխանատու Մհեր Բաղդասարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ երիտասարդ կատարողների մրցույթի մոսկովյան փուլ են անցել Սուրեն Առուստամյանը, Լուսինե Աղաբեկյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը և Մերի Մնջոյանը: Մանկական եզրափակիչ փուլի մասնակիցներն են Էռնա Միրզոյանը, Սոնա Գյուլխաշյանը, Արինա Մալխասյանը և Պատրիսիան:

Վերը նշված մասնակիցները Մոսկվայում կփորձեն նվաճել Յուրմալայում անցկացվող մրցույթի ուղեգրեր:

Մրցույթի նախաձեռնողները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է 2002 թվականից, առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք:

2010 թ-ին մրցույթում հաղթանակ տարավ Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին հայաստանցի Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---