Իրանն արգելափակել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը

Իրանն արգելափակել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը

PanARMENIAN.Net - Իրանի կառավարությունն իր տարածքում արգելափակել է 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը:

London2012.com-ի փոխարեն ինքնաբերաբար բացվում է Peyvandha.ir կայքը, որը Իրանի կառավարության պաշտոնական կայքն է: Այդտեղ ներկայացված է արգելափակման մասին տեղեկատվությունը:

Իրանցի օգտատերերի ավելի քան 99 տոկոսը դատապարտել են այդ արգելափակումը տեղական լրատվական կայքերում, հաղորդում է kabirnews.com-ը:

30-րդ ամառային Օլիմպիական խաղերը Լոնդոնում մեկնարկում են հուլիսի 27-ին և կավարտվեն օգոստոսի 13-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---