Հայաստանում ընտրատեղամասերը մատչելի կլինեն հաշմանդամների համար 40 տարի հետո

Հայաստանում ընտրատեղամասերը մատչելի կլինեն հաշմանդամների համար 40 տարի հետո

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում հաշմանդամների ընտրության մասնակցության իրավունքի ապահոման մասին քննարկման ժամանակ «Հարմոնիա» ՀԿ նախագահ Ալբերտ Աբգարյանն ասաց, որ կուսակցություններում և Ագային ժողովում պետք է ավելի շատ հաշմանդամներ ներգրավված լինեն: Հաշմանդամներից բացի ոչ ոք ավելի լավ չի խոսի իր խնդրի մասին, ոչ ոք չի զգա այն դժվարությունը, որը զգում է հաշմանդամը աստիճաններով բարձրանալիս: «Սակայն 75 գրանցված քաղաքական կուսակցություններից 65-ի ծրագրերից և ոչ մեկում չես գտնի «հաշմանդամ» բառը, մնացած 10-ում էլ հաշմանդամն ասոցացվում է ծերերի կամ բանտարկյալների հետ, բայց ոչ հենց հաշմանդամի: Ո՞վ պետք է մեզանով զբաղվի, եթե առաջադրված կուսակցություններից ոչ մեկը հաշմանդամների իրավունքների պաշպանության ծրագրով հանդես չի եկել, իսկ մեր հաշվարկներով ընտրատեղամասերը մատչելի կլինեն հաշմանդամների համար միայն 40 տարի հետո»,- հայտարարեց «Փարոս» ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---