ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՐԺԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Վրաստանի Ախալցխայի շրջանի դատարանը մերժել է Հայկական հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՀՀԿՀԽ) գրանցելու վերաբերյալ դիմումը` բացատրելով դա «փաստաթղթային անճշտություններով»: Ինչպես նշում է «Ա-Ինֆո» գործակալությունը, տվյալ պատասխանը ՀՀԿՀԽ-ին է հանձնվել օրենքով այդ դեպքերի համար սահմանված 30-օրյա ժամկետի վերջին օրը: Մինչդեռ, վրացական օրենսդրության համաձայն, եթե դատարանը չի հայտնում իր որոշումը 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպությունը ինքնաբերաբար համարվում է գրանցված: Այնուամենայնիվ ՀՀԿՀԽ-ն այժմ պատրաստվում է սրբագրել մատնանշած փաստաթղթային անճշտությունները` նոր դիմում ներկայացնելու համար:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---