ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍԱՆՔՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՊԿ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 16-17-ը Սանքտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական նիստին: Նիստի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ երկրների տարածքում անվտանգության ամրապնդմանն, ահաբեկչության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ արդյունավետ համատեղ պայքարի մեխանիզմների մշակմանն, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ-պետությունների զինվորական կադրերի պատրաստման համար անհրաժեշտ իրավական դաշտի ձեւավորմանն առնչվող հարցեր:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---