Թուրքիայում կրկին նավթատար են պայթեցրել, առայժմ հայտնի չէ, թե ով

Թուրքիայում կրկին նավթատար են պայթեցրել, առայժմ հայտնի չէ, թե ով

PanARMENIAN.Net - Թուրքիայում պայթեցվել է ռազմավարական նշանակություն ունեցող խողովակաշար, որով նավթն Իրաքի Կիրկուկ քաղաքից մատակարարվում է Ջեյհան նավահանգիստ: Խողովակաշարը պայթեցվել է Իդիլ քաղաքի մատույցներում, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Հաղորդվում է, որ չնայած տեղի ունեցած պայթյունին, Ջեյհանի միջոցով նավթի արտահանումը չի կրճատվի:

Նավահանգստի պահեստարաններում գտնվում է շուրջ 2 միլիոն բարել նավթ, մասնագետները նավթն ուղղորդել են խողովակաշարի այլընտրանքային ճյուղեր:

Ահաբեկչական գործողության համար ոչ մի խմբավորում առայժմ իր վրա պատասխանատվություն չի վերցրել:

Ապրիլի 6-ին թուրքական Շիչնակ նահանգում Կիրկուկ-Յումուրտալիք նավթատարի վրա նույնպես տեղի էր ունեցել հզոր պայթյուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---