Հայաստանում լայնաշերտ ինտերնետի 320 հազար օգտագործող կա

Հայաստանում լայնաշերտ ինտերնետի 320 հազար օգտագործող կա

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանում կա ինտերնետի, ընդհանուր առմամբ և շարժական և ֆիքսված կապի 1,8 մլն բաժանորդ, ինչը կազմում է երկրի բնակչության 56 տոկոսը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը: Միաժամանակ, նրա խոսքով, 320 հազարը լայնաշերտ ինտերնետի օգտագործողներ են՝ բնակչության 50 տոկոսը, իսկ ահա 3G ցանցից երկրում օգտվում է տնային տնտեսությունների 40 տոկոսը: Դրա հետ կապված Դանիելյանը հավելել է, որ IP-հասցեների քանակությամբ Հայաստանը գերազանցում է Վրաստանին, որտեղ ավելի շատ բնակչություն կա:

Ինչ վերաբերվում է ինտերնետի արագությանը, ապա, ինչպես հաղորդել է գերատեսչության ներկայացուցիչը, Հայաստանում անցյալ ամսվա համեմատ այդ ցուցանիշը հասել է 4,54 Մբթ/վ: «Հայաստանն ինտերնետի արագությամբ առաջ է անցել Ադրբեջանից և մոտենում է Վրաստանի ցուցանիշին»,- նշել է նա: Յուրաքանչյուր ամիս ինտերնետի արագությունն ավելանում է 2-3 տասնորդականով: Ինտերնետի արագության աճն արտացոլում է նաև Համաշխարհային տնտեսական համաժողովի ցանցային պատրաստվածության վարկանիշում: «Եթե մեկ տարի առաջ մենք 116-րդ տեղում էինք, ապա ներբեռնման արագությամբ այժմ 70-րդ տեղում են, իսկ վերբեռնման արագությամբ՝ 40-րդ»,- ասել է նա:

Վահե Դանիելյանը նաև հաղորդել է, որ IP-հասցեների 60 տոկոսը պատկանում է «Արմենտելին», որի միջին արագությունը կազմում է 1,78 Մբթ/վ, Ucom-ն ունի 27 հազար IP-հասցեներ և արագությունը կազմում է 10 Մբթ/վ, GNC-alfa-ի արագությունը նույնպես կազմում է 10 Մբթ/վ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---