Հայաստանի ԱԳ նախարարը Վարշավայում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Հայաստանի ԱԳ նախարարը Վարշավայում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 12-ին հանդիպում կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (Ռուսաստան) հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Նալբանդյանի հանդիպումը համանախագահների հետ տեղի կունենա Վարշավայում:

Վերջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են այցելել մարտի սկզբին: Ինչպես նշվում էր այցի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ, «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ քննարկել են հումանիտար հարցեր, մասնավորապես` երկու ժողովրդների միջև շփումների հաստատման ուղղությամբ, ինչը «կնպաստի տարածաշրջանի ժողովուրդների միջև փոխըմբռնման զարգացմանը»:

Իսկ Բաքվում ամերիկյան միջնորդ Ռոբերտ Բրադտկեն ուղղակիորեն հայտարարել է, որ միջնորդները սկսել են «հումանիտար կապեր կառուցել ժողովուրդների միջև». «Սա դեռևս սկիզբն է: Համագործակցությունն այս փուլում շատ հուսադրող է»:

Հիշեցնելով, որ անցյալ տարվա դեկտեմբերին համանախագահներն այցելել էին Ադրբեջանի և Արցախի սահման` Բրադտկեն ասել է. «Մենք տեսանք, որ երկու կողմերում բնակվող մարդիկ միատեսակ խնդիրների են բախվում` ջրամատակարարում, էներգետիկ խնդիրներ: Մենք կուզենայինք ինչ-որ համագործակցություն կառուցել մարդկանց միջև, որոնք բախվում են միևնույն խնդիրներին»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---