Հայաստանի գավաթի եզրափակչի առաջին ուղեգիրը նվաճեց «Իմպուլսը»

Հայաստանի գավաթի եզրափակչի առաջին ուղեգիրը նվաճեց «Իմպուլսը»

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում 2011 թվականի երկրի չեմպիոն «Ուլիսը» Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում ընդունել է Դիլիջանի «Իմպուլսին»: Խաղն ավարտվել է 0:0 հաշվով, և քանի որ առաջին խաղում Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը հաղթել էր 2:1 հաշվով, իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել է գավաթի եզրափակչի ուղեգիր: :

Ապրիլի 12-ին «Միկան» և «Շիրակը» կորոշեն եզրափակչի երկրորդ մասնակցին: Առաջին խաղում «Միկան» առավելության է հասել 1:0 հաշվով:

Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի ապրիլի 29-ին Գյումրու քաղաքային ստադիոնում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---