Դոնեցկի «Մետալուրգը» հաղթել է «Զարյային» և դուրս եկել Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակիչ

Դոնեցկի «Մետալուրգը» հաղթել է «Զարյային» և դուրս եկել Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգը» Ուկրաինայի գավաթի քառորդ եզրափակիչում նվազագույն հաշվով հաղթանակ է տարել «Զարյայի» նկատմամբ: 108-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Լաքի Իդախորը: «Մետալուրգի» մեկնարկային կազմում խաղադաշտ են դուրս եկել Հայստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը:

Խաղից հետո դոնեցկյան թիմի մարզիչ Վլադիմիր Պյատենկոն ընդգծել է, որ խաղը ծանր էր և լարված: «Միգուցե, ինչ-որ առումով, մեր բախտը բերեց: Ուզում եմ նշել, որ մեր տղաները մինչև վերջ հիանալի խաղ ցուցադրեցին: Նույն բանը կարող եմ ասել նաև «Զարյայի» ֆուտբոլիստների մասին»,-մարզչի խոսքը հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:

Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև «Շախտյորը», որին հաղթանակ է բերել Հենրիխ Մխիթարյանը, «Կարպատները» և «Վոլինը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---