ԱԺ նախագահին հրավիրել են այցելել Լատվիա

ԱԺ նախագահին հրավիրել են այցելել Լատվիա

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում` պարոն Նիկոյանն անդրադարձավ երկկողմ աշխույժ կապերին, կարեւորեց դրանց հետագա ակտիվացումն ու փոխգործակցությանոլորտների ընդլայնումը: Նրա խոսքով` հայ-լատվիական հարաբերությունների մեջ առանձնահատուկ տեղ է վերապահվում խորհրդարանական կապերին, եւ կարեւոր էմիջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Այն առավել կայուն հիմքերի վրա դնելու եւ արդյունավետ կազմակերպելու առումով, անհրաժեշտ համարվեց համագործակցության ընդլայնումը հնարավոր բոլոր ձեւաչափերով, հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Կողմերը, բացի խորհրդարանների նախագահների կամ փոխնախագահների փոխայցելություններից, նպատակահարմար համարեցին նաեւ պատգամավորական բարեկամության խմբերի, մշտական հանձնաժողովների, տարբեր խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների մակարդակով փոխայցելությունների ուհանդիպումների կազմակերպումը: Խորհրդարանի նախագահը, տեղեկացնելով, որ ՀՀ ԱԺ-ում մշտապես գործել է Հայաստան-Լատվիա բարեկամության խումբը, վստահություն հայտնեց, որ առաջիկա ընտրություններից հետո եւս այն արագ կձեւավորվի: Հաշվի առնելով Հայաստան-Լատվիա բարեկամության պատգամավորական խմբի ներկայացուցչական լինելու հանգամանքը` ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը կզարգանա նաեւ միջազգային կառույցների, մասնավորապես` Եվրոպայի Խորհրդի խորհրդանանական վեհաժողովի, Եվրոպայիանվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միության շրջանակներում:

Իր հերթին դեսպան Գինտս Ապալսը տեղեկացրեց, որ իրենց խորհրդարանում ձեւավորվել է Լատվիա-Հայաստան բազմամարդ պատգամավորական բարեկամության խումբ, որն իր անդամների թվով` 30 պատգամավոր, ամենամեծն է եղածների մեջ: Սա, նրա խոսքով, լավ վկայություն է միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի ու հետաքրքրության,հարաբերություններն էլ ավելի խորացնելու պատրաստակամության: Ըստ դեսպանի, Լատվիան շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ բոլոր` ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ քաղաքական, տնտեսության, գիտության, մշակույթի, այլ ասպարեզներում: Գինտս Ապալսն իր երկրի խորհրդարանի ղեկավարի անունից ՀՀ ԱԺ նախագահին հրավիրեց այցելել Լատվիա` հույս հայտնելով, որ այցն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո իրեն երկար սպասել չի տա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---