ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան բանակցություններ են վարում Իրանի վերաբերյալ, մանրամասներ չեն հաղորդվում

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան բանակցություններ են վարում Իրանի վերաբերյալ, մանրամասներ չեն հաղորդվում

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Հանդիպման ընթացքում նրանք նշել են երկու երկրների ամուր պատմական կապերը և արդյունավետ բանակցություններ անցկացրել մի շարք երկկողմանի և տարածաշրջանային հարցերի շուրջ, հաղորդում է iran.ru-ն:

Տեղի ունեցած բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում: Հայտնի է, որ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան և ազգային անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Թոմաս Դոնիլոնը:

Ամերիկյան և սաուդյան կողմերը շոշափել են Պարսից ծոցի պետությունների համատեղ գործողությունների խնդիրն արտաքին սպառնալիքներին դիմակայելիս՝ առաջին հերթին ենթադրելով Իրանին դիմակայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---