«Ժողովուրդ». Սամվել Ալեքսանյանի կինն ավելի անբարյացակամ է դարձել աշխատողների նկատմամբ

«Ժողովուրդ». Սամվել Ալեքսանյանի կինն ավելի անբարյացակամ է դարձել աշխատողների նկատմամբ

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` հատկապես այս օրերին Աժ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի կինը, որը կառավարում է նրա բիզնեսը, ավելի անբարյացակամ է դարձել աշխատողների նկատմամբ: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` նա աջ ու ձախ վիրավորում է աշխատողներին` նշելով որ ով իր ամուսնուն և Հանրապետական կուսակցությանը չընտրի, ազատվելու է աշխատանքից: Ըստ լուրերի` Ալեքսանյանի կինն ամեն օր շրջում է Երևանում տեղ գտած բոլոր «Երևան սիթի»-ներով և անհատական աշխատում յուրաքանչյուրի հետ: Թերթը տեղեկացնում է նաև, որ շատ աշխատողներ, վիրավորվելով Ալեքսանյանի տիկնոջ պահվածքից, դիմել են պատգամավորի վարորդին` խնդրելով իրավիճակի մասին տեղյակ պահել Ալեքսանյանին: «Ժողովուրդ»-ը երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀԿ քարոզարշավի ժամանակ փորձել է տեղեկությունը ճշտել անձամբ Սամվել Ալեքսանյանից, սակայն վերջինս հերքել է. «Հերյուրանքներ են, նման բան չկա, հնարավոր բան չի, որ ըտենց բան լինի»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---