Հանրապետականը փող չունի, որ օգնի Սամվել Ալեքսանյանին

Հանրապետականը փող չունի, որ օգնի Սամվել Ալեքսանյանին

PanARMENIAN.Net - «Մենք փող չունենք, որ օգնենք Սամվել Ալեքսանյանին »,-ասաց ԱԺ Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խորհրդարանում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պատրաստվում է արդյոք ՀՀԿ-ն գումար փոխանցել Սամվել Ալեքսանյանի հաշվեհամարին: Գալուստ Սահակյանն առաջարկեց լրագրողներին Ալեքսանյանին օգնելու հարցն ուղղել Մալաթիայի բնակիչներին և վստահություն հայտնեց, որ այդ մարդկանց պատասխաններից հետո նույնիսկ լրագրողները պատրաստ կլինեն օգնել Սամվել Ալեքսանյանին:

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն այդ նույն հարցին ի պատասխան ասաց, որ ՀՅԴ-ն օգնում է միայն իր թեկնածուներին:

Նա նաև նշեց, որ ՀՅԴ-ն համաձայն իր բազմազավակ ընտանիքներին աջակցելու վերաբերյալ ծրագրի, ընտրություններում հաղթելու դեպքում, պատրաստ է օգնել նաև բազմազավակ գործարարներին, եթե վերջիններս ապացուցեն, որ բնակարանի կարիք ունեն:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մեծամասնական կարգով առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում:

Վերջերս նա հայտարարել էր, թե դրամական միջոցների կարիք ունի ընտրություններին մասնակցելու համար:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշիքն ի դեմս ՀԱԿ-ի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---