ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի» ԳՈՐԾՈՎ ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ

PanARMENIAN.Net - Այսօր, առավոտյան ժամը 11-ի սահմաններում, Նուբարաշենի բանտում ինքնասպանություն է գործել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում կատարված ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունում, Վ.Գալստյանը ինքնասպանությունը կատարել է սավանով` կախվելու միջոցով: Կատարվածի մասին, տեղեկացվել են ՀՀ դատախազության մարմինները, դատապարտյալի մերձավոր ազգականները, ինչպես նաեւ` քրեակատարողական ծառայության խնդիրներով հետաքրքրված մի շարք իրավապաշտպան եւ հասարակական կազմակերպություններ: Փաստի կապակցությամբ հարուցված է քրեական գործ: Նշենք, որ Վռամ Գալստյանը ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի քեռին էր:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---