Հրազդանցի աշակերտը փորձում է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել

PanARMENIAN.Net - Այսօր Հրազդանի Վանատուր թաղամասի թիվ 6 դպրոցի աշակերտ Արտակ Ռաֆայելյանը փորձում է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել: Նա մտադիր է կատարել «սեղմում» (пресс) վարժությունը 10 000 անգամ:

Ներկա պահին հավաքված հանդիսականները հետևում են Արտակ Ռաֆայելյանին Հրազդանի թիվ 13 դպրոցի նիստերի դահլիճում: Թիվ 13 դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանի հետ PanARMENIAN.Net ի թղթակցի զրույցից պարզվեց, որ Ռաֆայելը սկսել է վարժությունը ժամը 12:00-ին և մինչև այժմ շարունակում է կատարել այն: « Նա արդեն անցել է 9000-ի սահմանը և դա արդեն նոր ռեկորդ է, սակայն նա պատրաստվում է հասնել 10 000-ի»,- նշեց տնօրենը: Նախատեսվում է վարժությունն ավարտել ժամը 19:00-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---