ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ԽՈՍՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը ստեղծել է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող բանակ, որը կարող Է կանխել հայերի ցանկացած ագրեսիա եւ հակահարված տալ նրանց: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Նրա խոսքերով, «Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտնի է բոլորին եւ բխում է ոչ թե թուլությունից, այլ խաղաղասիրությունից»: Այսօր, նշել է Աբիեւը, «ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը` թշնամուն զսպելու համար»:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---