«Կարապի լճում» շուտով կարապներ կհայտնվեն

«Կարապի լճում» շուտով կարապներ կհայտնվեն

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ արդեն գործարկվել են Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրն ու «Կարապի լիճ» ջրավազանը: Քաղաքապետարանից հայտնում են, որ շուտով քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի կենդանաբանական այգուց կարապներ կտեղափոխվեն «Կարապի լիճ» և մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան ամեն օր հիանալու լճում լողացող կարապներով:

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշվել է, որ այս տարի գործարկման նախապատրաստվող շատրվանային մյուս համալիրների ուղղությամբ աշխատանքները ևս կավարտվեն սահմանված ժամկետներում և կգործարկվեն մայիսի 1-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---