Սերգեյ Մարտինով. Բելառուսը չի հանդուրժի բռնապետության և պատժամիջոցների լեզուն

Սերգեյ Մարտինով. Բելառուսը չի հանդուրժի բռնապետության և պատժամիջոցների լեզուն

PanARMENIAN.Net - Հայաստանի և Բելառուսի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Մարտինովի համատեղ մամլո ասուլիսում Մարտինովը ԵՄ հետ հարաբերությունների և քաղբանտարկյալների իրավիճակի մասին լրագրողներից մեկի հարցին պատասխանել է, որ Բելառուսի քրեական օրենսգրքում դրանց վերաբերյալ ոչ մի հոդված չկա, իսկ այսպես կոչված քաղբանտարկյալները որոշակի հանցագործություններ և իրավախախտումներ են կատարել տարբեր հոդվածներով: Նա ասել է, որ նրանցից 2-ին ներում է շնորհվել, քանի որ ներողություն են գրել:

Բելառուսը շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման մեջ, ինչպես և ԵՄ-ն է շահագրգռված դրանում: Բելառուսը ԵՄ ամենախոշոր առևտրային գործընկերներից է, բացի դրանից Բելառուսն իր տարածքով իրականացնում է բեռների անդադար տարանցում: Ռուսաստանի նավթի 70 տոկոսը և գազի 20 տոկոսն անցնում է Բելառուսի տարածքով: Բացի դրանից, երկրները համագործակցում են անօրինական միգրացիայի և թմրանյութերի հետ պայքարի ոլորտում: Նա նշել է, որ Բելառուսը չի ընդունում բռնապետության և պատժամիջոցների լեզու:

6  16.04.12 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և իր Բելառուս գործընկեր Սերգեյ Մարտինովի համատեղ ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---