«Հայկական ժամանակ». Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը դուրս է եկել ՀՀԿ-ից17 ապրիլի 2012 - 09:46 AMT PanARMENIAN.Net - Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը երեկ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: «Հայկական ժամանակի» այս տեղեկությունը հաստատել է Շահինյանը` չմանրամասնելով իր քայլի պատճառը: «Ոչ մի բանով պայմանավորված չէ, ուզում եմ դուրս գալ ՀՀԿ-ից: Հիմա զբաղված եմ կնոջս նախընտրական կամպանիայով»,- թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է նա` միաժամանակ հերքելով, որ ՀՀԿ-ից դուրս գալու իր որոշումը պայմանավորված է կնոջ` «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի մեծամասնական առաջադրումով` 4-րդ ընտրատարածքում: «Հայկական ժամանակը» հիշեցնում է, որ Շահինյանն ընդգրկված չէ ՀՀԿ համամասնական ցուցակում: Արդյո՞ք կուսակցությունից դուրս գալու ձեր որոշման համար դա է պատճառ հանդիսացել` թերթի թղթակցի հարցին Շահինյանն այսպես է պատասխանել. «Իհարկե` ոչ»: Իսկ հարցին` հնարավոր է այլ կուսակցության անդամագրվի, Շահինյանն ասել է, թե իր միակ կուսակցությունն հիմա Սաթիկ Սեյրանյանի նախընտրական գործերը կազմակերպելն է: Ի դեպ, երեկ տեղեկություն կար, որ ՀՀԿ-ից դուրս գալու այլ դիմումներ էլ կան: Շահինյանը որևէ տեղեկություն չի ունեցել դրանց մասին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |